Նյու Յորքում բանտարկյալներին անվճար հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բանտարկյալներին այսուհետև կթույլատրվի երկրի սահմանների ներսում անվճար հեռախոսազանգեր կատարել: Այս մասին տեղեկանում ենք Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի պաշտոնական կայքից:
«Անազատության մեջ գտնվող անձինք շատ հաճախ ամենասովորական իրավիճակներում խոչընդոտների են բախվում: Անվճար հեռախոսազանգերի շնորհիվ մենք վերացնում ենք այդ խոչընդոտներից մեկը և բանտարկյալների համար փաստաբանների, ընտանիքի անդամների և աջակցող կազմակերպությունների հետ կապ հաստատելու հնարավորություն ենք ապահովում, ինչն առանցքային դեր ունի պատիժը կրելուց հետո նրանց՝ կրկին հասարակության լիարժեք անդամներ դառնալու գործում»,- պարզաբանել է քաղաքապետը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախկինում բանտարկյալները հնարավորություն ունեին անվճար զանգահարելու միայն դատապաշտպաններին: Մյուս հեռախոսազանգերի առաջին մեկ րոպեն 50 ցենտ արժեր, այնուհետև յուրաքանչյուր րոպեի դիմաց 5 ցենտ էր գանձվում:
Նյու Յորքի բանտերում ավելի քան 8000 բանտարկյալ կա, որոնք օրական 25 հազարից ավելի հեռախոսազանգեր են կատարում, ինչը տարեկան շուրջ 5,5 մլն դոլար էր բերում քաղաքի գանձարանին:
Հաղորդվում է, որ այժմ այդ ծախսերն իր վրա կվերցնի ուղղիչ գաղութների քաղաքային վարչությունը: Բանտարկյալներին յուրաքանչյուր 3 ժամվա համար հեռախոսով 21 րոպե անվճար խոսելաժամանակ կտրամադրվի, ընդ որում՝ մեկ զանգի տևողությունը չի գերազանցի 15 րոպեն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած