Կիևում ռուսական անձնագրեր ստացող ուկրաինացիներին սպառնում են զրկել քաղաքացիությունից
Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը հայտարարել է, որ Դոնբասի՝ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչներին ՌԴ անձնագրեր ստանալու համար պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից:
Ինչպես նշում է 5.ua-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս միայն մեկ երկրի անձնագիր ունենալ:
«Ուստի նրանք, ովքեր կստանան կամ արդեն ստանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, կարող են կորցնել Ուկրաինայի քաղաքացիությունը»,-ասել է տեղակալը:
Գրիմչակի համոզմամբ՝ պարզեցված կարգով ռուսական անձնագրերի տրամադրումը, ըստ ամենայնի, կթեթևացնի «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գրոհայինների կյանքը», ինչն էլ ռուսական իշխանությունների նպատակն է:
Ըստ պաշտոնյայի՝ ռուսական քաղաքացիության տրամադրման արդյունքում Մոսկվան ապագայում հիմքեր կունենա հայտարարելու, որ Ուկրաինայի արևելքում պաշտպանում է իր քաղաքացիներին: Բացի այդ, հիշյալ ինքնակոչ հանրապետությունների ղեկավարները, ՌԴ քաղաքացիություն ստանալով, կկարողանան ապագայում Ուկրաինայի տարածքում խուսափել քրեական հետապնդումից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 1-ին հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաներին, որոնք իրավասու են դիմել պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Ըստ հրամանագրի՝ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը տարածվում է որոշակի կատեգորիայի ուկրաինացիների վրա:
Հայտնի է, որ Ուկրաինայի արտգործնախարարությունն այս առնչությամբ իր բողոքն է հայտնել ու ռուսական կողմից պահանջել չեղարկել որոշումը: Կիևը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին:
Ավելի ուշ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ռուսներին ուկրաինական քաղաքացիություն տրամադրել: Պուտինը ողջունել է առաջարկն ու ընդգծել, որ եթե Կիևը քաղաքացիություն տա ռուսներին, իսկ Մոսկվան՝ ուկրաինացիներին, ապա արդյունքում երկու պետությունների բնակիչներն ընդհանուր քաղաքացիություն կունենան, և դա երկու կողմի համար էլ շահեկան կլինի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած