Լոնդոնում դատարանը Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության
Լոնդոնում դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանների խախտման համար, դատարանի դահլիճից փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք սեփական ցանկությամբ չեք հանձնվել ոստիկանությանը, էկվադորի դոեսպանատունը հարկադրված էր ոստիկանությանը թույլ տալ շենք մտնել: Դուք ընտրության հնարավորություն ունեիք, եւ ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր փաստարկները»,- ասել է դատավոր Դեբորա Թեյլորը՝ դատավճիռը հրապարակելիս:
Նա հավելել է, որ Ասանժի կողմից գրավով ազատվելու պայմանների խախտումը «նրան ներկայացված ամենածանր մեղադրանքների սահմաններից դուրս է»:
WikiLeaks-ի հիմնադիր դատավճիռը հրապարակելուց առաջ փաստաբանների միջոցով ափսոսանք է հայտնել իր կատարած արարքների համար:
Ասանժը, որը 2010 թվականի Շվեդիայում մեղադրվել է բռնաբարության եւ սեքսուալ ոտնձգությունների մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով սկանդինավյան երկիր արտահանձնվելուց, որը բրիտանական դատարանը թույլ էր տվել: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը կալանավորվել էր 2012 թվականին դատարան չներկայանալու պատճառով տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ իշխանությունների պահանջներով: Նույն օրը Լոնդոնում դատարանը Ասանժին մեղավոր էր ճանաչել գրավով ազատվելու պայմանների խախտման մեջ: Դատապարտյալը կմնա կալանված, Բրիտանիան ԱՄՆ-ին խնդրել է մինչեւ հունիսի 12-ը ներկայացնել արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ասանժի արտահանձնման հարցի քննությունը կշարունակվի հինգշաբթի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը