Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Հայաստան

«Հայ-ռուսական հարաբերություններում փոխըմբռնման պակաս կա»․ Դուբնով

«Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում հնչեցված պնդումներին։

Դուբնովը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի բարդություններ, ռուսական էլիտայի շրջանում կա որոշակի անվստահություն նոր իշխանությունների նկատմամբ, քանի որ իշխանությունը ներկայացնում են նաև մարդիկ ոչ կառավարական կազմակերպություններից, որոնք ՌԴ-ի կողմից վստահություն չեն վայելում, որը, եթե ոչ՝ լարվածություն, ապա՝ կոլիզիա է ստեղծում հարաբերություններում։

Նրա որակմամբ, սա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ախտանշանների ավելի դիպուկ նկարագրություն է։

Դուբնովի խոսքով, մի կողմից՝ Պուտինի և Փաշինյանի անձնական հարաբերություններն են, երկու ինստիտուտների՝ նախագահի և վարչապետի, որոնք բավականին կոռեկտ են, նորմալ, կան նաև էլիտաների միջև հարաբերություններ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը, այդ մակարդակում կան բարդություններ, որոնք կրում են այսրոպեական և իրավիճակային բնույթ։

Նրա կարծիքով, այդպիսի սուբյեկտիվ գործոն էր Երևանի գործողությունները Խաչատուրովի ետկանչի ուղղությամբ։ Դուբնովը նշեց, որ կան նաև օբյեկտիվ գործոններ, Երևանում իշխանության են մարդիկ, որոնք այլ մշակույթից են, ինչը չէր կարող նման փոխըմբռնման խնդիրների չհանգեցնել։

«Չասենք դա՝ անվստահություն, և այդքան պարզ դատավճիռ չտանք հարաբերություններին, փոխըմբռնման պակաս է, որն իրականում շատ նրբություններ ունի, որը նաև դինամիկ է, դա կարող է վերաճել լուրջ տարաձայնության և նաև դառնալ համագործակցություն, որը չի եղել պարոն Սարգսյանի օրոք»,-ասաց Դուբնովը՝ շարունակելով, որ հարաբերությունների ֆոնային երանգն է փոխվել։

«Մոսկվան սովոր էր այն դերաբաշխմանը և կշիռներին, որը կար նախորդ իշխանության օրոք: Մոսկվան սովոր էր, որ Հայաստանն ունի իր դերը խիստ, ակնհայտ աջակցող միջկառավարական հետսովետական ինստիտուտներում, հատկապես՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։ Սակայն Մոսկվան համաձայնել է, որ ներկայումս ՀՀ-ն այդ դերը չի ստանձնելու, և դա անկասկած Փաշինյանի ձեռքբերումն է, նրան հաջողվեց Հայաստանին հեռացնել այդ դերից, և այս մեկ տարվա ընթացքում այն, ինչ ստացվեց մոսկովյան ուղղությամբ, համապատասխանում է նրա քայլերին։ Խաչատուրովի հարցը բարդ իրավիճակ էր, բայց այն ևս անցավ հավասար, առանց աղմուկների, դա Փաշինյանին հաջողվեց, դա կդառնա իր ակտիվը, նրա ակտիվները շատ չեն, իհարկե»,-ասաց Դուբնովը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին քննադատելու վերաբերյալ Փաշինյանի պնդմանը, ապա Դուբնովը գտնում է, որ Մոսկվային կոնկրետ զիջումներ ու կոնկրետ գործողություններ են հարկավոր։

Ըստ նրա, կլինեն կոնկրետ քայլեր՝ Մոսկվան կգնահատի, չեն լինի, ապա հայտարարություններն ինտենսիվ քննադատությունների մասին չեն փրկի։

Դուբնովն ասաց նաև, որը չի նկատել այս տարվա ընթացքում նման քննադատություն։ «Դա բացառապես ռուսական լսարանի համար արված դիտարկում էր, քանի որ Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ հնարավորինս փորձում է հեռու մնալ քննադատություններից՝ չվատթարացնելով հարաբերությունները։ Այն, ինչ անում է Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ, հստակեցումներ են՝ պլյուս նշանով։ Տարօրինակ կլիներ, եթե Փաշինյանը քննադատեր ԱՄՆ-ին»,-ասաց Դուբնովը։