Ամերիկյան ավիաընկերություններին արգելել են Վենեսուելայի օդային տարածքում թռիչքներ իրականացնել
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Վենեսուելայում տիրող «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել այդ երկրի օդային տարածքում և կարգադրել է լքել Վենեսուելան 48 ժամվա ընթացքում, գրում է Reuters գործակալությունը:
«Վենեսուելայի օդային տարածքում 8 հազար մետրից ցածր բարձրությամբ բոլոր թռիչքները հատուկ հրամանով արգելվում են՝ Վենեսուելայում ստեղծված քաղաքական անկայունության և լարվածության պատճառով թռիչքների հնարավոր ռիսկերով պայմանավորված»,- ասված է համապատասխան փաստաթղթի տեքստում:
Նշվում է, որ զգուշացումը վերաբերում է Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ավիափոխադրող ընկերություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայում պետական հեղաշրջման նոր փորձեր էին իրականացվել: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ հավաքվել էր մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմաբազայի մոտ գտնվող մայրուղում:
Երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր, որ Վենեսուելայի բանակը հավատարիմ է մնում ժողովրդին, սահմանադրությանը և հայրենիքին, պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն էլ իր հերթին հայտարարել էր, որ զինված ուժերն օրինական իշխանությունների կողմից են:
Վենեսուելայում վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է, որն ուղեկցվում է գների կտրուկ աճով և ազգային արժույթի արժեզրկմամբ:
Ընթացիկ տարում իրավիճակը կտրուկ սրվել էր կառավարության և ընդդիմության միջև, ինչի հետևանքով հունվարի 23-ին ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել, երկրում բողոքի ցույցեր էին սկսվել գործող նախագահ Մադուրոյի իշխանության դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը