ԱՄՆ-ը մտադիր է «Մուսուլման եղբայրները» ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն
ԱՄՆ վարչակազմը մտադիր է «Մուսուլման եղբայրները» ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է Սպիտակ տունը, տեղեկացնում է Reuters-ը։
«Նախագահը խորհրդակցել է ազգային անվտանգության թիմի եւ տարածաշրջանի առաջնորդների հետ, որոնք կիսում են նրա մտահոգությունը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Reuters-ը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին խնդրել է նախագահ Դոնալդ Թրամփին «եղբայրներին» ճանաչել ահաբեկիչներ այս տարվա ապրիլին նրա հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է New York Times-ը։
Ալ Սիսին 2013-ին փոխարինել է «Մուսուլման եղբայրներից» Մոհամեդ Մուրսիին նախագահի պաշտոնում։
«Մուսուլման եղբայրները», որոնց շարքերում մոտ 1 մլն մարդ կա, իշխանության են եկել 2012-ին, Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից մեկ տարի հետո։ Բայց հիմա այդ կազմակերպությունը Եգիպտոսում արգելված է, նրա հազարավոր կողմնակիցներ եւ ղեկավարության մեծ մասը բանտում են հայտնվել։
Եգիպտոսի կառավարությունը կազմակերպությանը մեղադրել է 2013-ի ահաբեկչության մեջ ոստիկանական տեղամասում, որի հետեւանքով զոհվել է 16 մարդ։
Որոշ պահպանողական եւ հակամուսուլմանական ակտիվիստներ տարիներ շարունակ պնդել են, որ եղբայրությունը, որը հիմնվել է Եգիպտոսում 1928-ին եւ ձգտել սահմանել համաշխարհային իսլամական խալիֆայություն խաղաղ ճանապարհով, դարձել է պարարտ միջավայր ահաբեկիչների համար։
«Մուսուլման եղբայրները» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը կդժվարացնի Թուրքիայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները։ Կազմակերպությունը սերտ կապեր ունի «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության հետ, եւ նրա շատ անդամներ փախել են Թուրքիա այն բանից հետո, երբ Եգիպտոսում կազմակերպությունն արգելել են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը