Իսպանիան չի աջակցում ռազմական հեղաշրջմանը Վենեսուելայում
Իսպանիան չի աջակցում ռազմական հեղաշրջմանը Վենեսուելայում, թեեւ նրա ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին համարում է երկրի օրինական ղեկավարը, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք չենք կասկածում, որ Վենեսուելայում իրավիճակի հանգուցալուծումն ընտրությունների անցկացումն է։ Իսպանիան չի աջակցում ռազմական հեղաշրջմանը»,- ասել է Իսպանիայի գործող կառավարության մամուլի քարտուղար Իզաբել Սելան։
Ավելի վաղ Գուայդոն հայտարարել էր նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու իր պլանի «վերջին փուլի» մասին՝ վենեսուելացիներին եւ զինվորականներին կոչ անելով աջակցել իրեն եւ վերջ դնել Մադուրոյի կողմից իշխանության «բռնազավթմանը»։
Նրա խոսքով՝ դիմումը նկարահանվել է Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքում, Կարակասում։ Տեսանյութում Գուայդոյի հետ միասին նկարահանվել են զինվորականների խումբ եւ ընդդիմադիր «Ժողովրդական կամք» կուսակցության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը տնային կալանքի մեջ է։
Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչեց ԱՄՆ-ը, որին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։
Պետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանեց հեղաշրջում եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին։ Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը