Վենեսուելայի իշխանությունները կրկնակի բարձրացրել են նվազագույն աշխատավարձը
Վենեսուելայի ղեկավարությունը որոշում է կայացրել բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 18 հազարից հասցնելով 40 հազար բոլիվարի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Nacional-ին։
Պաշտոնական փոխարժեքով՝ այդ գումարը չի գերազանցում 8 դոլարը։ Որոշ աշխատողների համար նախատեսվում է նաեւ հավելավճար 25 հազար բոլիվարի չափով՝ մոտ 4 դոլար։
Ընդդիմությունը տեղեկացրել էր, որ նվազագույն աշխատավարձ Վենեսուելայում կստանա մի քանի միլիոն մարդ, այդ թվում ոստիկանները, ուսուցիչներն ու առողջապահության ոլորտի աշխատողները։ Նրա տվյալներով՝ մինչեւ վերջին բարձրացումը այն 14 անգամ ավելի ցածր էր, քան Հաիթիում՝ Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրում։
Վենեսուելան վերջին տարիներին սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամի մեջ է, որն ուղեկցվում է գերինֆլյացիայով եւ ազգային արժույթի արժեզրկմամբ։ Ընթացիկ տարում իրավիճակը բարդացել է կառավարական եւ ընդդիմադիր ուժերի դիմակայությամբ։ Ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչեց ԱՄՆ-ը, որին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։
Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածն անվանել է հեղաշրջում։ Նրան աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը