Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան
Հարեվաններ

Գրիգոր Զոհրապից մինչև Հրանտ Դինք. հարյուրամյա մենություն

Դինքի սպանությունից որոշ ժամանակ անց՝ 2007 թ. փետրվարի 16-ին, «Ակոս»–ի սյունակագիրներից Օշին Չիլինգիրը՝ Հրանտ Դինքի մտերիմ ընկերը, հոդված է հրապարակում, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից սպանված մտավորականներից փաստաբան, գրող և պատգամավոր Գրիգոր Զոհրապի հետ: Հոդվածը, որոշ իմաստով, ոչ վաղ անցյալի պատմության վերլուծություն–խրատ է: «Ակոսի» 10-րդ տարելիցին նվիրված համարում կրկին տպագրված այս հոդվածը ներկայացնում ենք Akunq.net–ի թարգմանությամբ։

Մոտ 100 տարի անց Հրանտ Դինքն արժանացավ Գրիգոր Զոհրապի ճակատագրին: Այս երկու մտավորականների առաքելության, գաղափարների և գործունեության նմանությունը շշմեցուցիչ է: Առավել զարմանալի է նրանց բնավորության նմանությունը՝ զգացմունքային, ուրախ, անվախ, ամբողջովին անկեղծ:

Ամեն անգամ, երբ հիշում եմ Գրիգոր Զոհրապին, մշտապես աչքերիս առաջ է գալիս Միջագետքի այդ անծայրածիր հարթավայրը: 1915 թ. հուլիս: Ձիավոր զինվորների խմբի հսկողությամբ աքսորյալների մի խումբ ծանր-ծանր քայլում է այս հարթավայրի վրա, փոշու ամպը ուղեկցում է քարավանին:

Քարավանը հոգնած, լուռ և սարսափած է: Տապը բազմապատկում է այս վախը, մարդուն զրկում է բանականությունից, մահը գերիշխում է մտքին ու բանականությանը: Իրավիճակը կարելի է արտահայտել Նազըմ Հիքմեթի գլուխգործող համարվող Շեյխ Բեդրեդդինի դեստանից վերցված հետևյալ տողերով.

Տապը տաք էր

Տապը ծայրն արյունոտ կույր դանակ էր…

Միջագետքի հարթավայրով առաջ ընթացող այս քարավանից փրկվածներն իրենց ողջ կյանքում չմոռացան Ստամբուլի պատգամավոր Գրիգոր Զոհրապի արյունարբու սպանությունը: Ո՛չ ատրճանակ, ո՛չ սուր և ո՛չ էլ ծայրն արյունոտ կույր դանակ: Զոհրապին սպանեցին` քարերով գլուխը ջախջախելով: Միություն և առաջադիմություն կուսակցությունը, նկատի ունենալով, որ զոհը մտավորական է, Զոհրապի համար արժան էր համարել սպանության ամենարյունարբու և անմարդկային ձևը:

Գրիգոր Զոհրապի մարդասպանի՝ Չերքեզ Ահմեդի երեխաներին և թոռներին, որպես ժառանգություն, մնացել է այս սպանության պատմությունը: Իսկ Զոհրապից մնացել են իր ապրած ժամանակաշրջանի մասին վկայող պատվավոր մտավորականի հոգևոր արժեքները:

1915 թ. ուղիղ 92 տարի անց արևոտ հունվարյան մի օր Ստամբուլի սրտում, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սպանվեց մեկ այլ հայ մտավորական՝ Հրանտ Դինքը: Հանցագործը Չերքեզ Ահմեդի հոգևոր ժառանգ 17-ամյա Օգյուն Սամասթն էր: Այս երկու հանցագործության որոշում կայացնողը նույն ոճրագործության ցանցն էր՝ Միություն և առաջադիմության կուսակցության երակը:

Ինչպես և Գրիգոր Զոհրապից, այնպես էլ Հրանտ Դինքից մնացել են իր ապրած ժամանակի մասին վկայող անվախ, պատվավոր և նրբանկատ մտավորականի հոգևոր արժեքները: Տեսնում ենք, որ 20-րդ դարի առաջին տասնամյակում սպանված Զոհրապից մինչև Դինք ձգվող արժեքները միմյանց լրացնում են, նման են իրար: Թույլ տվեք քննել այս հոգևոր արժեքների առանցքային կետերը:

Զոհրապի և Հրանտ Դինքի ինքնությունը երեք տարրերի սինթեզ է: Միմյանց լրացնող այս տարրերից առաջինը համայնքի խնդիրներին ունկնդիր լինելու առանձնահատկությունն է, որը բնորոշ է երկուսին էլ:

Կարծես այս երկու մտավորականից յուրաքանչյուրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը տարված էր իր համայնքում լուսավորություն տարածելու առաքելությամբ: Զոհրապը Օսմանյան կայսրության ժողովուրդների խճանկարը կազմող հիմնաքարերից մեկի՝ հայերի ներկայացուցիչն էր և պատվով էր կատարել իր ստանձնած պարտավորությունը տարբեր միջավայրերում: Մոտ մեկ դար անց նույն առաքելությունն ստանձնում է Հրանտ Դինքը: Ժամանակի ընթացքում, ոչ իր կամքով, դառնում է համայնքի աշխարհիկ ներկայացուցիչն ու առաջնորդը:

Զոհրապը կառավարման, կրթական, կրոնական, արվեստի և էթիկայի բնագավառում պայքարում էր, որպեսզի փոխվեն այն պայմանները, որոնցում հայտնվել էր իր համայնքը: Լավատեսությունը նրա գաղափարախոսության և գործունեության հիմնական մղիչ ուժն էր:

Մոտավորապես մեկ դար հետո Հրանտը պայքար էր մղում նույն խնդիրների դեմ: Նա իր ուսերին էր վերցրել համայնքի հարյուրամյա մենությունն ու գոյության հիմնական խնդիրները: Մի կողմից պայքարում էր հայկական ինքնությանն առնչվող խնդիրների դեմ, մյուս կողմից էլ գնում էր թալանված համայնքի անշարժ գույքերի հետքերով:

Երկու մտավորականի այս անձնական հատկանիշները կարելի է նկատել համայնքային հասարակական և քաղաքական միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հոդվածներում և ստեղծագործություններում ընդգծված հասարակական և քննադատական, իրատեսական դիրքորոշման մեջ:

Գրիգոր Զոհրապի ինքնության մյուս հիմնական տարրը օսմանյան մտավորականի կեցվածքն էր: Ընտրվել էր հայ համայնքի տեղական խորհրդի անդամ, Օսմանյան խորհրդարանի երեք նստաշրջանի պատգամավոր էր: Ձերբակալվել ու բանտարկվել էր բռնատիրության դեմ արտահայտվելու պատճառով:

Հրանտ Դինքը ներկայացված չէր ո՛չ համայնքի ղեկավար պաշտոններում և ո՛չ էլ խորհրդարանում: Իր պատմական առաքելությունը կյանքի էր կոչել` «Ակօս» թերթը քաղաքացիական հարթակի վերածելով: Բռնատիրության, չարաշահումների և հակաժողովրդավարական կիրառումների դեմ պայքարի պատճառով կյանքի տարբեր ժամանակներում ձերբակալվել, բանտարկվել և կտտանքների էր ենթարկվել:

Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում, որպես օսմանյան մտավորական, Գրիգոր Զոհրապի որդեգրած դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա շրջահայաց քաղաքական գործիչ էր: Զոհրապն այն կարծիքին էր, որ հայ համայնքի և կայսրության խնդիրները չի կարելի իրարից անկախ քննել:

Եթե հաշվի չառնենք տարբեր պարագաները, ապա այս հարցում Հրանտի դիրքորոշումը գրեթե համընկնում է Զոհրապի դիրքորոշման հետ: Նա նույնպես իրարից չէր առանձնացնում Թուրքիայի և համայնքի խնդիրները: Օրինակ՝ պնդում էր, որ հայ համայնքի համար ամենաիդեալական լուծումը ընկած է Թուրքիայի ժողովրդականացման հիմքում:

Հրանտը կարծում էր, որ համայնքի խնդիրները լուծում կստանան ժողովրադավարական Թուրքիայում, իսկ վերջինիս` ԵՄ ինտեգրումն էլ կարագացնի այս գործընթացը:

Եթե անդրադառնանք Զոհրապի քաղաքական ինքնությանն ու գաղափարներին, ապա կտեսնենք, որ նա ազատական և ազատատենչ ուղի էր բռնել, փորձում էր հեռու մնալ Միություն և առաջադիմության կուսակցությունից, որը ձգտում էր վերջ դնել ավանդական բռնատիրական օսմանյան ղեկավար ավանդույթներին և հաստատել բոնապարտյան կառավարման համակարգ: Զոհրապը սկզբնական շրջանում աջակցում էր Միություն և առաջադիմության կուսակցությանը: Երկրորդ սահմանադրական շրջանի հաստատած մասնակի ազատական մթնոլորտում ստեղծված Ահրար (Լիբերալներ) կուսակցությունն իր գաղափարներին ավելի մոտ էր: Յուրացրել էր այս կուսակցության նպատակը՝ այն է ազատական հասարակություն ստեղծել: Այդ իսկ պատճառով պաշտպանում էր ոչ թե կենտրոնացման, այլ թագաժառանգ Սաբահաթթինի ապակենտրոնացման գաղափարը:

Գաղափարները, որոնք Զոհրապը պաշտպանում էր օսմանյան խորհրդարանում, կյանքի կոչվեցին միայն հանրապետության տարիներին` 1961 թ. սահմանադրությամբ: Զոհրապը բարձրացնում էր այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կենտրոնական կառավարող ուժի բևեռացումը, աշխատավոր դասի պայմանագրի և գործադուլի իրավունքը, հասարակության բոլոր խավերի և շերտերի համար հավասար ժողովրդավարական և ազատական իրավունքները, օսմանյան հասարակությունը կազմող տարատեսակ էթնիկ խմբերի միջև հավասարությունը, դարեր շարունակ գյուղացիների շալակին ծանրացած գյուղատնտեսական հարկերի թեթևացումը, կանանց նոր իրավունքների ճանաչումը և այլն:

Հրանտը ևս, առնվազն Զոհրապի չափ, լավ հռետոր էր: Անհերքելի է հեռուստածրագրերում, սեմինարների, գիտաժողովների և նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հոդվածներում ճշմարտությունը բարձրաձայնելու նրա վարպետությունը: Իսկ նրա բուն վարպետությունը այս ելույթներին լիրիկա հաղորդելու մեջ էր:

Պատմության խորքերում ամփոփված ճշմարտությունը, զգացմունքային շեշտադրմամբ, ունկնդիրներին մատուցելով՝ մեկ ակնթարթում ազդեցություն էր գործում նրանց վրա: Ստամբուլում կազմակերպված հայկական գիտաժողովի ժամանակ ներկայացրած «Ջուրը գտավ իր հունը» պատմությունը այդպիսի մեծ ազդեցություն էր թողել ներկաների վրա:

Հրանտն իր ժողովրդավարական ինքնությունը ծանր, սակայն հաստատուն քայլերով էր ստեղծել: Այս գործընթացը կարելի է տեսնել «Ակօս»-ի ընդհանուր բովանդակության մեջ և նրա հոդվածներում: Նախ Հրանտը փոխվեց, հետո էլ՝ «Ակօսը»: Ժամանակի ընթացքում «Ակօսը» համայնքային թերթից վերածվեց մի պարբերականի, որը դիմում էր ողջ Թուրքիային: Ըստ իս՝ այս թերթը Թուրքիայի մամլո պատմության մեջ եզակի երևույթ է: Այն աստիճան, որ հայ համայնքի հոգևոր վիճակի մասին խոսելիս կարելի բաժանել երկու շրջանի ԱԱ՝ «Ակօս»-ից առաջ, և ԱՀ՝ «Ակօս»-ից հետո: Հայ համայնքը ԱԱ ներամփոփ, ցինիկ, պասիվ և իռացիոնալ հասարակություն էր, մինչդեռ ԱՀ վերածվել է մի հասարակության, որն ակտիվ, գործունյա, ռացիոնալ է և պահանջում է իր իրավունքները:

Անշուշտ, «Ապօրինածին երեխաների» վերաբերյալ օրենքներն ամբողջությամբ չեղարկելու անհրաժեշտությունը պաշտպանելիս Զոհրապի մեջ խոսում էր հումանիստը: Նույն հումանիստական մոտեցումը կարելի է տեսնել Հրանտ Դինքի «Թուզլա ճամբար» պատմվածքում: Նրա՝ այս պատմվածքի անտեր ու աղքատ երեխաների հանդեպ նվիրվածությունը հետագա տարիներին վերածվելու էր թալանված ճամբարի հողատարածքները ետ վերադարձնելու պայքարի:

Գրիգոր Զոհրապին մտավորական դարձնող երրորդ տարրը նրա` համաշխարհային արժեքների և խնդիրների նկատմամբ ցուցաբերած կարեկցանքն է: Զարմանալ կարելի է, թե ուր են հասնում հայ համայնքի և Օսմանյան պետության զարգացման վերաբերյալ Զոհրապի գաղափարներում նկատելի համաշխարհային մասշտաբները:

Զոհրապի համամարդկային գաղափարների մասին վկայող ամենակարևոր քայլն, անկասկած, Դրեյֆուսի դատավարության ժամանակ որդեգրած դիրքորոշումն է և այս դատավարության շրջանակում ռասիզմի դեմ պայքարը: Ողջ աշխարհով մեկ լայն արձագանքներ գտած այս դատավարությանը Զոհրապը մանսկացում է որպես դատապաշտպան և այնպիսի պատասխանատվությամբ մոտենում հարցին, որ կարծես թե դատավարությանը մասնակցած լիներ սեփական երկրում: Զոհրապը դատավարության ժամանակ պնդում է, որ Դրեյֆուսին մեղադրանք է ներկայացվել լոկ հրեա լինելու համար:

Որքան ընդհանրություններ կան Օրհան Փամուքի դատավարության ժամանակ Հրանտ Դինքի կեցվածքի և Դրեյֆուսի դատավարության ժամանակ Զոհրապի դիրքորոշման միջև: Մտավորական փոխօգնության դրսևորում է այն, որ Դինքը Փամուկին մենակ չթողեց Լինչի դատաստանի ենթարկելու նախաձեռնության ընթացքում և դատարանում:

Զոհրապը Միջագետքի հարթավայրով առաջ ընթանալիս զգացել է, որ այն իր գերեզմանն է դառնալու: Կնոջն ուղղած վերջին նամակից, որտեղ գրում է, որ այլևս անճար է, կարելի է եզրակացնել՝ քաղաքական որոշ պայմաններում մտավորականի ինքնությունը չորրորդ տարրի կարիք ունի: Ժառանգություն, որը Զոհրապը չփոխանցեց հաջորդ սերունդներին: Ահա սա է չորրորդ բաղադրիչը:

Հրանտը կնոջն ու երեխաներին նամակ գրելու հնարավորություն չունեցավ, ամեն ինչ մի ակնթարթում կատարվեց: Ճիշտ Զոհրապի պես, առանց չորրորդ տարրի, մարմնի ողջ երկայնքով գետնին փռվեց:

Զոհրապով սկսված հարյուրամյա մենությանը վերջակետ դրեց Հրանտը: Հիմա մեկ այլ ժամանակաշրջանի շեմին արդիական է Համլետի խոսքը՝ լինե՞լ, թե՞ չլինել:

Կա՛մ նոր մի մենություն ենք ընտրելու, կ՛ամ էլ վերածնվելու ենք Հրանտի ընկած տեղից:

NEWS.am