Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդին դուրս է եկել կոմայից
Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովի որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը, դուրս է եկել կոմայից, հայտնում է starhit.ru կայքը՝ մանրամասնելով, որ բժիշկները նրան հրաշքով են փրկել:
Սարկիսովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ապրիլի 14-ին՝ հայտնվելով մահվան շեմին: Մոսկովյան ակումբներից մեկում բուռն երեկույթից հետո երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխվել էին մոտակա հիվանդանոց: Բժիշկները մտավախություն են ունեցել, որ չեն կարողանա փրկել տղային, որի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում:
Սերգեյ Սարկիսովը մի քանի օր կոմայի մեջ է եղել. մտերիմներն ու հարազատները չեն իմացել՝ արդյոք նա գիտակցության կգա: Այժմ գործարարի որդին ուշքի է եկել, և իրեն շատ ավելի լավ է զգում: Բժիշկները կարծում են, որ նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում:
Թեև Սարկիսով ընտանիքը չի մեկնաբանել կատարվածը, սակայն ենթադրվում է, որ տղան նման վիճակում է հայտնվել արգելված դեղամիջոցների չարաշահման հետևանքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդն անընդհատ ակումբային հավաքույթներ ու խնջույքներ է այցելում, վարում է «ոսկե երիտասարդության» ներկայացուցչին բնորոշ ճոխ կյանք:
Սարկիսով կրտսերը ծնվել է Բարսելոնայում, կրթություն ստացել Անգլիայում: Հայրը նրան սովորեցրել է՝ ինչպես ճիշտ բիզնես վարել, և այժմ որդին աշխատում է «ՌԵՍՕ-Գարանտիա»-ում, որտեղ վաճառքի մենեջերից հասել է ղեկավար պաշտոնի: Նա շատ է սիրում ճամփորդել Եվրոպայով: Սարկիսով կրտսերը Մոսկվայի ամենացանկալի փեսացուներից է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը