Էստոնիայում քրեական գործ են հարուցել նախարարի դեմ ընտանեկան բռնության կասկածանքով
Էստոնիայի արտաքին առեւտրի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մարտի Կուուզիկի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան կասկածում են ընտանեկան բռնություն կիրառելու մեջ, երեքշաբթի գիշեր տեղեկացրել է երկրի արդարադատության նախարար Ռայվո Ագեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ գործ ունենք այդքան լուրջ մեղադրանքների հետ, ինչպես ինձ հայտնի է, քրեական գործ է հարուցվել, որպեսզի ստուգվեն հրապարակված փաստերը,- ասել է նա ETV+հեռուստաալիքին։- Քննությունը վարում է Իդասի ոստիկանության պրեֆեկտուրան՝ Վիրուի օկրուգային դատախազության գլխավորությամբ»։
Վիրուի օկրուգային դատախազության մամուլի քարտուղար Ելենա Ֆիլիպովան հաստատել է, որ քրեական գործը հարուցվել է «Ֆիզիկական բռնության կիրառում» հոդվածով։ Ավելի վաղ էստոնական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Կուուզիկը մի քանի տարի բարոյապես եւ ֆիզիկապես ահաբեկել է նախկին կնոջը։
Կուուզիկն ինքը այդ տեղեկությունները անվանել է իր դեմ կազմակերպված տեղեկատվական արշավ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը