ԱՄՆ-ում անհայտ անձը վիճակախաղով 2 մլն դոլար է շահել և չի գնացել գումարը ստանալու
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչը շահել է վիճակախաղի ջեքփոթն ու չի ներկայացել գումարը վերցնելու, հայտնում է lenta.ru-ն:
Անհայտ անձը ձեռք է բերել QuickPick-ի տոմսը հոկտեմբերի 27-ին՝ Քոլեջ-Սթեյշն համալսարանական քաղաքում: Դրանում համընկել են 6 հաղթող թվերից 5-ը, ինչը նշանակել է, որ նա շահել է 2 մլն դոլար: Սակայն հաղթողն այդպես էլ չի կապվել կազմակերպիչների հետ ու մնացել է առանց շահած գումարի:
Տեխասի վիճակախաղային հանձնաժողովի ներկայացուցիչների համաձայն՝ մրցանակը ստանալու վերջնաժամկետն ապրիլի 25-ն էր: Խաղի կանոնների համաձայն՝ շահած գումարը կարելի է վերցնել նաև ժամկետից ուշ, եթե հաղթած անձը զինվորական ծառայության մեջ է գտնվում: Սակայն անհայտ է՝ համապատասխանում է այս հաջողակ անձնավորությունն այդ կատեգորիային, թե ոչ:
Շահած գումարները, եթե դրանց ետևից ոչ ոք չի գալիս, որպես կանոն, ուղղվում են նահանգի զարգացման ծրագրերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը