ԻՊ-ի զինյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Բեռլինում
«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման զինյալների ծնողները եւ հարազատները հանրահավաք են կազմակերպել Բեռլինում ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք պահանջում են Գերմանիա վերադարձնել զինյալների երեխաներին եւ կանանց՝ հայտնում է RTL-ը։
Ցույցի մասնակիցները բռնել են երեխաների լուսանկարներով եւ անուններով պաստառներ, որոնց վրա գրված է․ «Երեխաներն անմեղ են» եւ «Անմղ գերմանացի երեխաները կզոհվեն, քանի դեռ պետությունը լուռ հետեւում է»։
Լրատվամիջոցը հստակեցնում է, որ տվյալ պահին Սիրիայում է գտնվում ահաբեկիչների մոտ 80 երեխաներ, որոնք գերմանական քաղաքացիություն ունեն։ Ընդհանուր առմամբ Գերմանիայից ԻՊ-ին միանալու համար վերջին մի քանի տարիներին հեռացել է ավելի քան 1050 մարդ։ Նրասնց մոտ մեկ երրորդը կրկին վերադարձել է Գերմանիա։ Ի պատասխան երեխաներին վերադարձնելու նրանց հայցերի, պետական հաստատությունները հայտնում են, որ նման հնարավորություն չունեն։
Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ Շվեդիան հրաժարվել է Սիրիայից ընդունել 30-40 երեխաների, որոնք իր քաղաքացիներն են, եւ որոնք միացել են ԻՊ-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու ֆրանսիացի տատիկներ դատարան հայց են ներկայացրել պետության դեմ այն բանի համար, որ չեն կարող հայրենիք վերադարձնել ջիհադական այն կանանց երեխաներին, որոնք մեկնել են Սիրիա ահաբեկիչների մոտ եւ այնտեղ զոհվել են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը