Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկում ընդունելության ժամանակ համտեսել է հատուկ բաղադրատոմսով պատրաստված միսը. ՌԴ դեսպան
Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկում բանակցությունների ավարտից հետո նրա պատվին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ընդունելության ժամանակ համտեսել է ռուսական խոհանոցի տարբեր ճաշատեսակներ, այդ թվում՝ հատուկ հեռավորարեւելյան բաղադրատոմսով պատրաստված միս: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Փհենյանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան՝ ի պատասխան համացանցում այն տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին, թե հյուսիսկորեացի առաջնորդը հանդիսավոր ընթրիքի ժամանակ ոչ մի բան չի կերել եւ նույնիսկ թեյ չի խմել:
«Կերել է, ես իմ աչքերով եմ տեսել, թե նա ինչպես էր համտեսում միսը, որը պատրաստված էր հատուկ հեռավորարեւելյան բաղադրատոմսով,- նշել է Մացեգորան: - Այնպես որ, դա ճիշտ չէ [լրատվամիջոցների տեղեկությունները]»:
ՌԴ եւ ԿԺԴՀ առաջնորդների բանակցություններն ընթացել են ապրիլի 25-ին Վլադիվոստոկում՝ Ռուսկիյ կղզում: Նրանք քննարկել են միջպետական հարաբերությունների վիճակը եւ հեռանկարները, մանրամասն քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը: Գագաթնաժողովը Պուտինի եւ Կիմ Չեն Ընի առաջին անձնական հանդիպումն էր: Հանդիպման ավարտից հետո Պուտինն ասել է, որ Կիմ Չեն Ընը «հետաքրքիր եւ բովանդակալից զրուցակից է», իսկ ԿԺԴՀ առաջնորդը կարծիքների փոխամնակումը «շատ բովանդակալից է անվանել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը