Սինգապուրի իշխանությունները ինտերնետում սահմանափակումներ կմտցնեն
Սինգապուրի կառավարությունը սահմանափակումներ կմտցնի ինտերնետ-օգտատերերի համար, որպեսզի պաշտպանի արտահայտվելու ազատությունն ու կանխի կեղծ տեղեկատվության տարածումը՝ մինչեւ հասարակությանը լուրջ վնաս հասցնելը։ Այս մասին երկուշաբթի տեղական մամուլում հրապարակված եւ հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում ասել է հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հարցազրույցը տրվել է խորհրդարանում «Ինտերնետում ֆեյք տեղեկատվության տարածումից եւ մանիպուլյացիաներից պաշտպանության մասին» օրինագծի քննարկման նախօրեին։
«Մենք պետք է համապատասխան սահմանափակումներ մտցնենք, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը, մարդկանց թույլ կտան տեղեկատվություն փոխանակել, սեփական կարծիք հայտնել իրավական դաշտում»,- վարչապետի խոսքերը մեջբերում է The Straits Times թերթը։
Նա ընդգծել է, որ «չկա հասարակություն, որտեղ կլիներ խոսքի բացարձակ, չվերահսկվող ազատություն»։ «Ե՛վ ԱՄՆ-ը, ե՛ւ Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Գերմանիան, նույնպես պայքարում են կեղծ տեղեկատվության տարածման դեմ»,- ասել է Լի Սյան Լունը։
Կառավարության ղեկավարը չի բացառել նաեւ այլ պետությունների միջամտությունը Սինգապուրի ներքաղաքական գործընթացներին։ «Ես չգիտեմ ով կարող է դա անել, բայց մենք շատ բաց երկիր ենք։ Ուստի, անհրաժեշտ է նախապես պատրաստվել հնարավոր միջամտությանը»,- ասել է վարչապետը։
Նա ասել է նաեւ, որ համաձայն վերջերս անցկացված հանրային կարծիքի հարցման՝ բնակիչների մոտ 80 տոկոսը համոզվածություն է հայտնել, որ կարող է ճանաչել ֆեյք տեղեկատվությունը։ Բայց կատարված փորձը ցույց է տվել, որ լոկ 10 տոկոսն է կարողացել անել դա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը