Գուանտանամոյի բանտի պետը պաշտոնանկ է արվել
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հեռացրել է դերծովակալ Ջոն Ռինգին, որը ղեկավարում էր Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո բանտը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նշվում է, որ Ռինգն ազատվել է պաշտոնից՝ կապված կառավարման իր ունակությունների հանդեպ վստահության կորստի հետ։
Բանտապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալը՝ բրիգադի գեներալ Ջոն Հասսին։ Նշվում է, որ Ռինգի հեռացումը եղել է մեկ ամիս տևած հետաքննության արդյունք։
Ահաբեկիչների համար նախատեսված բանտը բացվել էր 2002 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Ներկայում այնտեղ պահվում է 41 մարդ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը