Ինչպես կարձագանքի Պեկինը. ամերիկյան 2 ռազմանավ մտել է Թայվանի նեղուց
Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ երկու ռազմանավ (William P. Lawrence և Stethem) են ուղարկել Թայվանի նեղուց, ինչը, ըստ Reuters-ի, տեղի է ունեցել վերջին շրջանում Պենտագոնի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով գնալով ավելի հաճախակի դարձող անցումների ֆոնին՝ չնայած, որ Չինաստանը դրան դեմ է:
Գործակալությունը նկատում է, որ երկու ռազմանավի անցումը, ամենայն հավանականությամբ, նոր լարվածություն կառաջացնի Չինաստանի հետ հարաբերություններում: Մինչդեռ Թայվանի կողմից դա կընկալվի որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից աջակցության նշան:
Հրամանատար Քլեյ Դոսի փոխանցմամբ՝ ամերիկյան նավերի անցման ընթացքում որևէ վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ շփումներ չեն եղել այլ երկրների նավերի հետ:
Նշվում է, որ Թայվանը ամերիկա-չինական հարաբերությունների «թեժ կետերից» մեկն է: Բացի յադ, Պեկինը խիստ զգուշավորությամբ է վերաբերվում Հարավչինական ծովում Միացյալ Նահանգների ակտիվությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը