Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն երբեք սոցիալիստական երկիր չի լինի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վիսքոնզին նահանգում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Ամերիկան երբևիցե սոցիալիստական երկիր չի լինի»:
«Ամերիկան կրկին աշխատում է և այն կրկին հարգված է ամբողջ աշխարհում: Վիսքոնզինում աղքատության մակարդակը հասել է վերջին 22 տարում նվազագույն ցուցանիշի»,-հպարտորեն ասել է Թրամփը:
Ինչպես նշում է The Guardian-ը, հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 10 000 մարդ, որոնցից շատերը դեռևս լուսադեմին են սկսել հավաքվել նախագահի ելույթը լսելու համար: Թրամփի 90 րոպեանոց ելույթի հիմնական մասը նվիրված է եղել տնտեսության և , ի տարբերություն նախորդ ելույթների, ավելի քիչ բանավոր «հարձակումներ» է պարունակել նախագահի քաղաքական մրցակիցների նկատմամբ:
Պարբերականը հիշեցնում է, որ Վիսքոնզինն այն նահանգներից է, որտեղ ավանդաբար հաղթում են Դեմոկրատական կուսակցության թեկնածուները: Սակայն 2016թ. ընտրություններում հանրապետական Թրամփին հաջողվեց այս նահանգում առաջ անցնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնից, ինչը վերջին 30 տարում Վիսքոնզինում հանրապետական թեկնածուի առաջին հաղթանակն էր:
Թրամփն ակնկալում է, որ 2020թ. ընտրություններում իրեն կհաջողվի նույն արդյունքն ունենալ՝ չնայած, որ նահանգի բնակչության 52%-ը բացասական է գնահատել նախագահի աշխատանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը