Զելենսկին ուկրաինացիներին Զատկի տոնի առթիվ շնորհավորել է երկու լեզվով
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Վլադիմիր Զելենսկին երկրի քաղաքացիներին շնորհավորել է Զատիկի տոնի կապակցությամբ ինչպես ուկրաիներենով, այնպես էլ ռուսերենով:
«Շնորհավորում եմ բոլորին Զատկի տոնի առթիվ: Թող Աստված պահպանի մեզ բոլորիս, մեր երեխաներին, Ուկրաինան և օրհնի նրան բարգավաճել: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել նրանց, ում շնորհիվ այսօր տոնելու հնարավորություն ունենք, նրանք մեր զինվորներն ու պաշտպաններն են: Հավատում ենք, որ լույսը կհաղթի խավարին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Զելենսկին:
Ռուսերենով նա դիմել է «մոլորակի բոլոր անկյուններում՝ արևմուտքում, արևելքում, հարավում, հյուսիսում և կենտրոնում բնակվող» ուկրաինացիներին:
Այսօր Ուղղափառ եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Հարության տոնը: Ուղղափառ քրիստոնյա եկեղեցին Զատկի անվանումը մեկնաբանում է որպես «մահից անցում կյանքի, երկրից՝ երկնքի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը