Թուրքմենբաշին նոր գիրք է գրել ձիերի մասին
Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի՝ ձիերին նվիրված նոր գրքի շնորհանդեսը։ Նախագահը, որ հայտնի է տարբեր դերերում իրեն փորձելով, այս անգամ իր գիրքը լույս է ընծայել թուրքմենական նժույգին նվիրված ազգային տոնի օրը։
«Նժույգը՝ հավատարմության ու երջանկության խորհրդանիշ» անունով գիրքը պատմում է թուրքմենական ազգի պատմության ընթացքում ձիու դերի ու առհասարակ մարդկային քաղաքակրթության զարգացման ճանապարհին նժույգի ունեցած ներդրման մասին։ Բերդիմուհամեդովի նախորդ գիրքը նույնպես նվիրված էր ձիերին․ դրա վերնագիրն էր «Նժույգն ունի և՛ հավատարմություն, և՛ ուրախություն»։
Ինչ վերաբերում է գրքի հեղինակին, ապա նա հայտնի է իր էքսցենտրիկ արարքներով․ նրան նվիրված ռեպորտաժների համաձայն՝ Բերդիմուհամեդովը երկրի ուժային գերատեսչությունների ղեկավարներին կրակել է սովորեցնում, մեքենայով «դրիֆտ» է անում, գերմաներեն է երգում, ռեպ է կարդում, հեծանիվ վարելով բասկետբոլ է խաղում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը