Հրապարակվել է Շրի Լանկայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի տեսանյութը
Շրի Լանկայի մայրաքաղաքի Colombo's Kingsbury Hotel հյուրանոցում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի պահը պատկերող տեսանյութը հրապարակվել է համացանցում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակել է NBC News հեռուստալիքը:
Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է մեծ ուսապարկով տղամարդը դուրս գալիս հյուրանոցի համարներից մեկից, ցած է իջնում վերելակով և մտնում է հյուրանոցի սրճարանը: Այնուհետև պայթյուն է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ մի շարք ահաբեկչական պայթյուններ Շրի Լանկայում որոտացել են ապրիլի 21-ին: Նախապես հաղորդվում էր, որ կատարվածի հետևանքով 359 մարդ է մահացել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհերի թիվը 100-ով պակաս է և կազմում է 250-260 մարդ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը