Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը:
Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել: - «Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը:
Ուկրաինան խստորեն քննադատել էր Մոսկվայի այս քայլը, այն որակել որպես «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը