Քենիայում տեսագրել են ծեր առյուծի մենամարտը երիտասարդ առյուծների հետ (տեսանյութ)
Քենիայում տեսագրել են երկու երիտասարդ առյուծների մենամարտը ծեր առյուծի հետ: Ինչպես գրում է Daily Mail-ը, կենդանիների միջև պայքար է սկսվել տարածքի համար, որին հավակնում էին երիտասարդ արուները:
Կատարվածի ականատեսն է դարձել «Մասաի Մարա» հայտնի արգելոցի աշխատակիցը, որն էլ նկարահանել է առյուծների պայքարը:
Ինչպես նկարագրում է աշխատակիցը, երկու երիտասարդ առյուծները, որոնց կոչում են Մարիդադի և Կակա, միավորվել են ծեր արուի դեմ պայքարում՝ հուսալով զավթել նրա տարածքը: Վերջինս սկզբում փորձել է հակառակորդներին վանել մռնչյունով, սակայն հետագյում ստիպված է եղել կռվի մեջ մտնել:
Արդյունքում առավել փորձառու առյուծին հաջողվել է քշել երիտասարդներին, թեև լուրջ վնասվածքներ է ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը