Կանադայում լուսանկարիչը որսացել է բևեռային արջի և նրա կորած քոթոթի վերամիավորման պահը (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է բևեռային արջը փնտրում և գտնում կորած քոթոթին:
Ֆոտոշարքն իրականացվել է Կանադայի Բաֆինի երկիր կղզում՝ վայրի բնության լուսանկարիչ Փոլ Գոլդշտեյնի կողմից: Դրանցում մայր արջն իջնում է բարձր սառցաբեկորից՝ փնտրելու կորած քոթոթին, սակայն ապարդյուն փնտրտուքից հետո կրկին մագլցում է վեր:
Քիչ անց մայր արջը լսում է քոթոթի լացի ձայնը և կրկին իջնում սառցաբեկորով: Շուտով ընտանիքը վերամիավորվում է, և կենդանիները միասին մագլցում են սառցաբեկորը:
«Ես արդեն 30 տարի է՝ հետևում եմ վայրի բնությանը, և սա հենց այն պահերից մեկն է, որի համար իսկապես արժե այդքան արևի տակ մնալ և դողալ ցրտից»,- ասել է ֆոտոշարքի հեղինակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը