ԵԽԽՎ նախագահը ապրիլի 28-ին կայցելի Վրաստան
Վրաստանի խորհրդարանի հաղորդմամբ` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն ապրիլի 28-ին կայցելի Վրաստան:Պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 29-ին նախատեսված է նրա հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպումից հետո տեղի կունենա Լիլիան Մորի-Պասկիեի և Իրակլի Կոբախիձեի համատեղ ասուլիսը:
Նույն օրը ԵԽԽՎ նախագահը կմեկնի Ցերովանի՝ բռնի տեղահանված կարգավիճակ ունեցող անձանց համար հատկացված շրջան, կայցելի Օձիսի գյուղ:
Ապրիլի 30-ին Լիլիան Մորի-Պասկիեն կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիի ու վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Կեսօրից հետո նրանք միասին կմասնակցեն Վրաստանի խորհրդարանի` Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Նախատեսվում է երեք պաշտոնյաների ելույթը հանդիսավոր նիստում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը