«Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների գնումը Ռուսաստանի «ռազմավարական հնարքն» է». Պենտագոն
ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը Մոսկվայի «ռազմավարական հնարքն» է՝ ուղղված Անկարայի և արևմտյան դաշնակիցների միջև պառակտում մտցնելուն: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը:
«Վրաստանում, Ուկրաինայում և Սիրիայում ռուսական ագրեսիան թուլացրել է Թուրքիայի անվտանգությունը: Ռուսաստանի ագրեսիվ առաջարկը ռազմավարական հնարք է՝ ուղղված նրան, որ С-400-ների շնորհիվ Թուրքիայի և Արևմուտքի միջև պառակտում առաջանա»,- ասել է ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, որ Թուրքիան С-400-ից հրաժարվելու օգտին որոշում կկայացնի, իր օդային տարածքի անվտանգությունը կապահովի ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ համատեղելի համակարգերով և կպահպանի F-35 ծրագրում արված ներդրումները:
«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ մենք 70 տարի աշխատել ենք Թուրքիայի հետ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, և մտադիր ենք պահպանել այդ հարաբերությունները»,- հավելել է Փեհոնը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել էր Թուրքիային, որ С-400 համակարգերի տեղակայումից հետո Անկարան այլևս չի կարող մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման և ձեռքբերման ծրագրին, քանի որ ամերիկյան կողմը համոզված է, որ այդ երկու համակարգերի միաժամանակյա օգտագործումը տեխնիկապես անհնար է:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ի մատակարարումից, Թուրքիան կարող է դիմել ցանկացած այլ երկրի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը