Շրի Լանկայի ոստիկանությունը մոտ 140 քաղաքացիների կասկածում է ԻՊ-ի հետ կապերի մեջ
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան ուրբաթ հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները մոտ 140 քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ներկա պահին ձերբակալված է մոտ 70 մարդ: Տեղեկություն կա, որ Շրի Լանկայում կա ԻՊ-ի անդամակցության մեջ կասկածվող մոտ 130-140 մարդ»,- երկրի նախագահի խոսքը Twitter-ում մեջբերել է Newsfirst պորտալը:
Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր տեղի էր ունեցել 8 պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի ժամերգության ժամանակ եւ հյուրանոցներում: Հարձակումներն իրագործել են մահապարտները, որոնք Շրի Լանկայի քաղաքացիներ էին: Քննության ընթացքում ձերբակալվել է 70-ից ավելի մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը