Մեքսիկայում ավելի քան 1000 ներգաղթյալ փախուստի է դիմել ժամանակավոր ապաստարանից
Մեքսիկայի հարավում ավելի քան 1000 ներգաղթյալ փախուստի է դիմել ժամանակավոր ապաստարանից, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ լատինամերիկյան տարբեր պետություններից ներգաղթյալների մեծ հոսքը գրեթե սպառել է Մեքսիկայի իշխանությունների՝ բոլորին ընդունելու ու լեփ-լեցուն ապաստարաններում տեղավորելու հնարավորությունները:
Հայտնի է, որ ապաստարանից փախել է մոտ 1300 ներգաղթյալ, նրանցից 700-ն ավելի ուշ վերադարձել են, սակայն մնացած 600-ի ճակատագրի մասին տեղեկություն չկա:
Փախուստի դիմողների մեծ մասը եղել են Կուբայի բնակիչներ: Նրանց են միացել նաև Հաիթիի և Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրների քաղաքացիներ:
Հայտնի է, որ ապաստարանը գերծանրաբեռնված է ներգաղթյալներով:
Վերջին 30 օրում Մեքսիկայի իշխանությունները 15 000 ներգաղթյալ են արտաքսել երկրից, ինչն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ լատինամերիկացի ներգաղթյալների հոսքը նվազեցնելու վերաբերյալ կոչից հետո:
Ապրիլի 24-ին Թրամփը կրկին սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե այդ երկրի իշխանությունները չարգելափակեն Լատինական Ամերիկայից եկող և դեպի ԱՄՆ սահման ուղևորվող ներգաղթյալների «քարավանների» ընթացքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը