ԱՄՆ ռազմական ինքնաթիռները մոտեցել են Ռուսաստանի սահմանին
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի RC-135V ինքնաթիռները հետախուզական գործողություններ են կատարել Ռուսաստանի սահմանների մոտակայքում: Այս մասին հաղորդում է «Московский комсомолец» գործակալությունը:
Ըստ արևմտյան ավիացիոն ռեսուրսների, KISS41 օդանավը, որը մեկնել էր Կրետեից, թռիչք է կատարել դեպի Մեծ Սոչի, այնուհետև շրջվել Ղրիմի և Կերչի նեղուցի ուղղությամբ: KC-135R ինքնաթիռի լիցքավորումը կատարվել է օդում:
Նշվում է, որ միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայից մեկնած ռազմական ինքնաթիռը մի քանի ժամով թռիչք է կատարել Մուրմանսկի շրջանում:

















































