Բանվորները խոստովանել են, որ ծխել են Նոտր Դամի շինարարական փայտամածերի վրա
Le Bras Freres ընկերության աշխատակիցները, որոնք Փարիզի Աստվածամոր տաճարի շուրջ մոնտաժել են շինարարական փայտամածերը, աշխատատեղում ծխել են, ինչը չի համապատասխանում անվտանգության տեխնիկային, հայտնում է Le Canard enchaine-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ արգելքի խախտման մասին խոստովանել են իրենք բանվորները ոստիկանությունում հարցաքննվելիս:
Այս տեղեկությունը հաստատել է նաեւ ընկերության ներկայացուցիչ Մարկ Էսկենազին: «Իսկապես եղել են աշխատակիցներ, որոնք ժամանակ առ ժամանակ այս արգելքը խախտել են, եւ մենք ափսոսում ենք դրա համար»,- BFMTV-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Ընդ որում՝ Էսկենազին ընդգծել է, որ «վատ հանգցված ծխախոտը ոչ մի կերպ չէր կարող այդ հրդեհը հրահրել», ինչպես նաեւ հերքել է շինարարական վերելակներում էլեկտրալարերի կարճ միացման պատճառով կրակի բռնկումը, քանի որ «դրանք բռնկման օջախից հեռու են»:
Երեքշաբթի Marianne պարբերականը հայտնել էր, որ ֆրանսիական քննչական մարմինը նոր վարկած է ստուգում, որի համաձայն՝ բանվորները կարող էին վնասած լինել 2012 թվականին տաճարի փոքր զանգերի ծայրաձողում տեղադրված էլեկտրալարը: «Բանվորները հասանելիություն ունեին շենքի վերին հատվածներին, որտեղ պահում էին իրենց սարքավորումների եւ նյութերի մի մասը, եւ կարող էին լարը ոչ դիտավորյալ վնասել դրա հետ շփվելու հետեւանքով»,- նշել էր պարբերականը:
Դրանից բացի, պարբերականի տեղեկություններով՝ դիտարկվում է զոդման կամ ջերմային էներգիայի արտադրման հետ կապված մեկ այլ աշխատանքի հետեւանքով հրդեհի բռնկման մասին վարկածը: Սակայն շինարարական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հրդեհի օրը չի կատարվել «ո՛չ զոդում, ո՛չ կտրում, ո՛չ հղկում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը