Grenke Сhess Сlassic. Մաքսիմ Վաշյե-Լագրավ vs Լեւոն Արոնյան
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 24-ին կանցկացվեն 5-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)
Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 2,5-ական, Նայդիչ՝ 2, Վալյեխո, Մեյեր՝ 1-ական, Կեյմեր՝ 0։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր