Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին

Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
Հայաստան

«Ես տարա հռչակագիրը նախագահին». Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր: Սակայն, բոլորը չէ, որ տեղյակ են՝ այդ հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր, ում նախաձեռնությամբ Ռոնալդ Ռեյգանին առաջարկվել էր նախագահական հռչակագրի մեջ ներառել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը:

«Հայրս ու մայրս՝ ցեղասպանությունից փրկված հայեր էին, ուստի, հայկական ինքնությունը միշտ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում»,- «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Խաչիկյանը. «Ես մեծացել եմ ամուր հայկական ընտանիքում: Հայրս ծնվել էր Ֆրեզնոյում, մորս ծնողները ծագումով խարբերդցի են, իսկ հայրս Չոմախլու գյուղից էր, որը Կեսարիայում է: Նրան հաջողվել էր փրկվել ցեղասպանությունից»:


Մանկությունը Քենեթ Խաչիկյանն անցկացրել է ֆերմայում՝ «իրականում մենք ուղղակի գյուղացի էինք» կատակում է նա. «Հայկական ինքնության հիմնական հատկությունը, որն իմ մեջ առանձնահատուկ է տպավորվել, աշխատասիրությունն է: Մենք ֆերմա ունեինք շուրջ 60 ակր հողատարածքով, որտեղ աճեցնում էինք ընկույզ ու խաղող, չամիչ էինք պատրաստում: Սակայն, կար եւս մի կարեւոր հատկություն. Հայերն իրենց երեխաներին միշտ փորձում են լավ կրթություն տալ»:

Հենց այդ հատկությունն էր, որ օգնեց երիտասարդ Քենեթ Խաչիկյանին Կալիֆոռնիայի ֆերմայից հայտնվել Նյու Յորքի իրավունքի դպրոցում. «Ես Նյու Յորքում իրավունքի դպրոցի ուսանող էի եւ նամակ գրեցի այն ժամանակ նախագահի թեկնածու Ռիչարդ Նիքսոնին, ասելով, որ ցանկանում եմ աշխատել ձեզ մոտ, օգնել ձեր քարոզարշավին, ցանկանում եմ օգնել ձեզ նախագահ ընտրվել: Այդ ժամանակ 23 տարեկան էի, եւ նրանք համաձայնեցին ինձ աշխատանքի ընդունեցին որպես օգնական: 1968 թականն էր, եւ ես, մնալով ուսանող, նաեւ սկսեցի աշխատել նրանց մոտ՝ տարբեր տեքստեր էի գրում, տեղեկություններ հայթայթում: Այնուհետեւ քարոզարշավն ավարտվեց, նա հաղթեց, իսկ ես վերադարձա համալսարան: Ավարտելուց հետո, երբ անցա իրավաբանական քննությունը, ես Վաշինգտոն վերադարձա եւ 1970 թվականից սկսեցի աշխատել Սպիտակ տանը որպես հասարակության հետ հարաբերությունների մասնագետ, 1973-ից արդեն աշխատում էի նախագահ Նիքսոնի մոտ որպես ելույթների հեղինակ, իսկ երբ նա հրաժարական տվեց, ես նույնպես դուրս եկա Սպիտակ տնից եւ շարունակեցի աշխատել նրա հետ: Հաջորդ չորս տարիների ընթացքում իրեն օգնում էի հուշերի գիրքը կազմել, իսկ երբ գիրքը հրատարակվեց, անցա մասնավոր աշխատանքի»:

Քիչ անց Խաչիկյանին աշխատանքի է հրավիրում Ռոնալդ Ռեյգանը. «Նա նախագահի պաշտոնին էր հավակնում եւ նրանց անհրաժեշտ էր ելույթներ պատրաստող, ով կճանապարհորդեր նրա հետ քարոզարշավի ընթացքում, եւ ես համաձայնեցի: Մեր միջեւ շատ սերտ անձնական հարաբերություններ հաստատվեցին, մենք շատ լավ էինք աշխատում միասին, ուստի, երբ նա հաղթեց, ինձ Սպիտակ տուն աշխատանքի հրավիրեց որպես նախագահի ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»:

Ռոնալդ Ռեյգանի հետ իր աշխատանքով Քենեթ Խաչիկյանը հպարտանում է մինչ այսօր: Ասում է՝ Ռեյգանը եզակի էր, միշտ հավատարիմ իր համոզմունքներին ու բարոյական արժեքներին: Հայոց ցեղասպանության եզրը նախագահ Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունը Խաչիկյանինն էր, սակայն, այն քննարկվել, այնուհետեւ՝ հրապարակվել է որպես Սպիտակ տան քաղաքական որոշում.

«Ամեն տարի նախագահը հռչակագիր է հրապարակում հրեաների ողջակիզման վերաբերյալ: 1981-ին ես որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար գրում էր Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը եւ ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ ինքս հայ եմ, ճիշտ համարեցի այդ հռչակագիրը քննարկել նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականի հետ, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր»:

«Սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որեւէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց»: