Կարծիք. Որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Դիբալան, տառապում են` խաղալով Ռոնալդուի հետ
Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մարկո Տարդելին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` թիմի խաղի վրա ունեցած բացասական ազդեցության մասին:
«Յուվենտուսը» պետք է աշխատի թիմի վերահսկողության վրա: Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, այս մրցաշրջանում չափազանց հաճախ է խաղացել: Հենց նա է իր օրենքները թելադրում թիմին:
«Այաքսի» դեմ նա կարող էր ավելի լավ խաղալ:
Կարծում եմ` որոշ ֆուտբոլիստներ մտովի տառապում են ու ավելի վատ են խաղում` դաշտում նրա ներկայության պատճառով: Այդպիսի խաղացողներից է Պաուլո Դիբալան»,- ասել է Տարդելին Rai Sport-ի եթերում:
Նախորդ մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայի 33 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ, իսկ հիմա նրա ակտիվում 5 գոլ կա անցկացրած 27 խաղում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը