Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը
Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանիշը, որը ևս մեկ անգամ գլխավորել է Վենեսուելան:
«Թշվառ» տնտեսությունների վարկանշային ցանկում արտացոլվում է գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության վերաբերյալ կանխատեսումները: Գործակալության ամենամյա «Թշվառության ցուցանիշի» համաձայն՝ Կարակասը 5-րդ անգամ գլխավորում է այս ցանկը:
Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալները, սակայն փորձագետները ենթադրում են, որ գնաճը 2019 թվականին կհասնի 8 մլն տոկոսի: 2018-ին գնաճը գնահատվում էր 930 000 տոկոս:
«Թշվառ» տնտեսությունների տասնյակում հայտնվել են նաև Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան, Հունաստանը, Ուկրաինան, Ուրուգվայը, Բրազիլիան, Իսպանիան, Սաուդյան Արաբիան, Սերբիան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը