Իվանկա Թրամփը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դստերը՝ Իվանկային հարցել է, արդյոք կցանկանար Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ դառնալ, ինչին նա բացասական պատասխան է տվել:
Այս մասին ԱՄՆ առաջնորդի դուստրն ասել է Associated Press- ին տված հարցազրույցում:
Իվանկա Թրամփը, որը ԱՄՆ նախագահի խորհրդական է, մանրամասնել է, որ նա հորն ասել է, որ գոհ է այն աշխատանքից, որն այժմ կատարում է:
Հոդվածում նշվում է, որ Իվանկա Թրամփը մասնակցել է տվյալ պաշտոնի թեկնածուի ընտրության գործընթացին:
Նա վստահություն է հայտնել, որ Դեւիդ Մելփասը, որը Համաշխարհային բանկի նոր նախագահ է ընտրվել, հրաշալի կկատարի աշխատանքը:
Իվանկա Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք հայրն իրեն առաջարկել է այլ նշանակումներ: Նա նշել է, որ դեռ մտադիր չէ հավակնել որեւէ ընտրական պաշտոնի:
Դոնալդ Թրամփն այս ամիս The Atlantic ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ դիտարկել է իր դստերը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում նշանակելու հնարավորությունը:
Նա հավելել է, որ նրա թեկնածությունը չի առաջադրել այդ պաշտոնի համար այն մտավախություններից, որ դա խնամիականության դրսեւորում կհամարեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը