ԱՄՆ վարչակազմը կմեծացնի Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի վրա ճնշումը
ԱՄՆ վարչակազմը կմեծացնի Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի վրա ճնշումը։ Անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ նախագահի վարչակազմը կսահմանափակի ընտանիքների հետ չկապված այցերը Կուբա, ինչպես նաեւ ԱՄՆ-ից Կուբա դրամային փոխանցումները։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ռազմական եւ հետախուզական ծառայությունների հետ կապված հինգ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ, որոնց թվում է կուբացի զինվորականներին պատկանող Aerogaviota ավիաընկերությունը։
Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԿԲ-ի հանդեպ՝ որպես «լուրջ նախազգուշացում Վենեսուելայում բոլոր արտաքին սուբյեկտների, ներառյալ Ռուսաստանը»։ Բոլթոնը նաեւ հայտարարել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգիի ինչպես նաեւ երկրի Bancorp բանկի դեմ պատժամիջոցների մասին։
Բոլթոնի խոսքերով, սոցիալիզմի երեք խամաճիկները՝ Նիկոլաս Մադուրոն, Միգել Դիաս Կանելը եւ Դանիել Օրտեգան, գլորվում են զառիթափով։ Նա նշել է, որ ԱՄՆ նոր քաղաքականոեւթյունը «կազատագրի» նախ Վենեսուելան, այնուհետեւ Կուբան, իսկ հետո՝ նիկարագուան։ «Մենք բոլորս պետք է տապալենք սոցիալիզմի եւ կոմունիզմի ուժերին»,- ասել է Բոլթոնը։
Նա նաեւ քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը Կուբայի հանդեպ եւ ասել է, որ Թրամփը պատրաստվում է «ուղղել քաղաքականությունը, որը նպաստել է Վենեսուելայում անկմանը»։ «Մոնրոյի դոկտրինը, որը նպաստել է Ամերիկաների հանդեպ ԱՄՆ-ի տիրապետմանը, «ողջ եւ առողջ» է»,- նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը