«Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը»․ Զոհրաբ Մնացականյանը՝ այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Մնացականյանը նշել է. «Ինչպես բոլորն աշխարհում, մենք Հայաստանում նույնպես խորապես վշտացած ենք հրդեհի լուրով, որը մեծ վնաս պատճառեց պատմական ժառանգության այս հսկայական կոթողին, ավելի քան 850 տարվա ժառանգությանը, որն այդքան մարդկանց է խորհրդանշում: Սա ֆրանսիական ներդրումն է մարդկության հավաքական քաղաքակրթության մեջ, եւ ես վստահ եմ, որ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել այս անկրկնելի նմուշը, մարդկության պատմական, մշակութային եւ քաղաքակրթական ժառանգության այս հրաշալի կոթողը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, կառավարությանը: Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը՝ միասին աշխատելով նորից տեսնելու այս գեղեցիկ հուշարձանը լիովին վերականգնված, վերանորոգված, որպեսզի ապագա սերունդներին նույնպես հասանելի լինի հպարտության այն զգացումը, թե մարդկությունը ինչ ձեռքբերումներ է արձանագրել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը: Մենք ակնհայտորեն հանձնառու ենք համատեղ աշխատելու այս ուղղությամբ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը