Օդաչուները ինքնաթիռի բոլոր ուղեւորներին թողել են օդանավակայանում եւ առանց նրանց թռել
Լոնդոնի Gatwick օդանավակայանից թռչելուց մի քանի ժամ անց նրանք ստիպված են եղել շրջվել եւ վայրէջք կատարել Պորտում, քանի որ Լիսաբոնում թռիչքուղին փակ է եղել:
Պորտում բարեհաջող վայրէջքից հետո բոլոր ուղեւորներին խնդրել են դուրս գալ ինքնաթիռից այն լիցքավորելու եւ թռիչքը նշանակված կետում ավարտելու համար: Սակայն 5 ժամ սպասելուց հետո ուղեւորներին հայտնել են, որ նրանց օդանավն առանց նրանց է Լիսաբոն ուղեւորվել:
Ավիաընկերության ներկայացուցիչը ներողություն է խնդրել կատարվածի համար եև մեկնաբանել իրավիճակը.
«Ցավոք չվերթի հետաձգումը հանգեցրել է նրան, որ անձնակազմը գերազանցել է սահմանված աշխատանքային ժամանակի լիմիտը: Այդ կապակցությամբ մենք ուղեւորներին զովացուցիչ ըմպելիքների եւ Լիսաբոն ուղեւորության համար վաուչերներ ենք տրամադրել», — ասել է easyJet գործակալը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը