Սքոթլանդ յարդը հրաժարվել է ասել, թե որ բանտում է Ասանժը
Լոնդոնի ոստիկանությունը որեւէ մանրամասն չի հաղորդում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գտնվելու տեղի մասին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Սքոդլանդ յարդի ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյոք ճիշտ է ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ Ասանժը պահվում է հատուկ ռեժիմի Բելմարշ բանտում, Սքոդլանդ յարդի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք չենք հաստատում որեւէ տեղեկություն բանտի մասին, ոչ էլ որեւէ այլ մանրամասն։ Նա ձերբակալվել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության կողմից, եւ սա ամենն է, ինչ մենք տեղեկացնում ենք»։
Սքոթլանդ յարդը ապրիլի 11-ին տեղեկացրել էր, որ Ասանժը ձերբակալվել է Էկվադորի դեսպանությունում՝ այդ երկրի կողմից նրան ապաստան տրամադրելը մերժելուց հետո։ WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների հարցապնդմամբ՝ արտահանձնման որոշմանը համապատասխան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը