Սուդանի Ռազմական խորհրդի ղեկավարը հեղաշրջումից հետո հրաժարական է տվել
Սուդանի ռազմական խորհրդի ղեկավար Ավադ իբն Աուֆը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նշելով, որ այդ պաշտոնում իրեն փոխարինելու կգա գեներալ Աբդել Ֆաթթահ Աբդելռահման Բուրհանը, հաղորդում է BBC-ն։
Լիազորությունները վայր է դրել նաև իբն Աուֆի տեղակալ, գլխավոր շտաբի ղեկավար Քամալ Աբդելմարուֆը։
Ռազմական խորհրդի ղեկավարի հրաժարականը հաջորդել է Սուդանում ռազմական հեղաշրջման արդյունքում երկիրը 30 տարի ղեկավարած Օմար ալ Բաշիրի պաշտոնանկությանը։
Արդեն նախկին նախագահ ալ Բաշիրին կալանքի տակ առնելուց հետո բանակի ներկայացուցիչները հայտարարել էին, որ առաջիկա 2 տարվա ընթացքում երկիրը կղեկավարի անցումային ռազմական խորհուրդը, իսկ այնուհետև ընտրություններ կանցկացվեն։
Այս հայտարարությունից հետո Սուդանում հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու, որի ժամանակ, ըստ պաշտոնական տվյալներ, առնվազն 16 մարդ է զոհվել։ Ցուցարարները բողոքել են ռազմական խորհրդի ստեղծման դեմ՝ պահանջելով բանակից քաղաքացիական կառավարությսւն ձևավորել։
Հիշեցնենք, որ մինչ այդ երկրում 4 ամիս շարունակ բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում, որի մասնակիցները պահանջում էին 75-ամյա նախագահ ալ Բաշիրի հրաժարականը՝ զինված ուժերին հեղաշրջման կոչ անելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը