Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյան․ Սա միայն իմ հաղթանակը չէ, ամբողջ հայ ազգի հաղթանակն է

Դաստակի վնասվածք ունեի, մարզումների ընթացքում այն խանգարում էր ինձ, բայց մրցահարթակում ոչ մի ցավ չզգացի. երեւի ադրենալինից էր: Շնորհավորում եմ բոլորին եւ ասում՝ սպասեք մյուս հաղթանակներիս:

Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների ոսկե մեդալ նվաճելուց հետո ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն անգերազանցելի էր 109 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում նա հավաքեց 427 կգ:

«Գոհ եմ արդյունքներից: Ցույց տված կիլոգրամներիցս: Իրականում, դաստակի վնասվածք ունեի, եւ շատ էր խանգարում այդ վնասվածքը մարզումների ժամանակ: Չգիտեմ՝ ինչից էր, բայց դաստակիս ցավը բացարձակ չզգացի մրցահարթակում, դա երեւի ադրենալինս էր շատ: Հրում վարժության երրորդ մոտեցումը չկատարեցի: Ամեն ինչ թողնում եմ աշխարհի առաջնության համար: Ինձ համար կարեւոր են բոլոր տիտղոսները: Ես միայնակ չեմ նվաճում այս տիտղոսները: Օգնում են նաեւ ընկերները:

Զգացողություններս լավն են, հերթական անգամ բարձր նվաճում ունեցա: Հաղթանակս շատ հեշտ տրվեց ինձ: Ես եկել էի հաղթելու ու նաեւ եկել էի ապացուցելու՝ կարող են ինձ հետ պայքարի մեջ մտնել: Ես ուզում էի, որ բոլորը մտածեն՝ կարող էինք ամեն ինչ անել եւ Սիմոնին հաղթել: Ես միշտ ասել եմ, որ սա միայն իմ հաղթանակը չէ՝ ամբողջ հայ ազգի հաղթանակն է, իմ ծնողների, իմ անձնական մարզիչի, մեր մարզիչների, սկսած մերսող բժիշկից: Այսօր զգում էի դահլիճի աջակցությունը եւ ինձ միշտ ոգեւորում է, որ բոլորը եկել են քեզ համար ու դու արդարացնում ես բոլորի հույսերը: Իմ էմոցիաների վառ արտահայտումը մրցահարթակում բոլորը կտեսնեն միայն այն ժամանակ, երբ ես նվաճեմ օլիմպիական ոսկե մեդալ: Իսկ այժմ շնորհավորում եմ բոլորին, ովքեր ինձ երկրպագում էին եւ կասեմ՝ սպասեք մյուս հաղթանակներին»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 192 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Երրորդ փորձի ժամանակ նա պատվիրեց 197 կգ՝ Եվրոպայի ռեկորդ, սակայն չկարողացավ բարձրացնել։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն առաջին փորձի ժամանակ բարձրացրեց 225 կգ, ինչը բավարար էր չեմպիոնի կոչումն ապահովելու համար, բայց նա բարձրացրեց նաեւ 235 կգ-ն։

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: