Գիտնականները հայտնաբերել են մարդուց խելացի կապիկին
Գիտափորձի միջոցով ապացուցվել է, որ կապիկները բանականությամբ գրեթե չեն զիջում մարդկանց:
Ավելին, դրանցից մի քանիսն անգամ գերազանցում են մտավոր զարգացվածությամբ բանական մարդուն:
Հետազոտությունն ակցկացվել էր Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների կողմից եւ կայանում էր նրանում, որ փորձարկվողներին ներկայացվում էին տարբեր բարդության պատկերներ: Նրանց խնդիրն էր կայացնել այս կամ այն որոշումը, գրում է Planet Today-ը:
Մարդիկ եւ կապիկները տվել էին հավասար քանակությամբ ճիշտ պատասխաններ, որոնք կազմել էին ընդհանուր ամբողջության 85 տոկոսը: Տարբերությունը արձագանքելու ժամանակի մեջ էր: Որոշում կայացնելու համար մարդուն անհրաժեշտ էր միջինում 0.6 վայրկյան, մինչդեռ կապիկների ժամանակը փոքր-ինչ ավելին էր եւ կազմում էր 1.8 վայրկյան: Ընդ որում՝ որոշ բարդ առաջադրանքները փորձարկվող մակակաները հաղթահարում էին մարդկանցից ավելի մեծ հաջողությամբ: Բացի այդ, դրանցից մեկը ավելի բարձր մակարդակ էր ցուցադրել, քան մարդիկ միջինում: Նաեւ պարզ է դարձել, որ կենդանիները, որոնք ավելի արագ էին արձագանքում առարկաներին, ավելի են հակված ուսուցմանը, ինչը կարող է դիտարկվել որպես կենդանիների ընտրության էքսպրես-թեստ:
Իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդու եւ կապիկների նեյրոնային մեխանիզմները նման են միմյանց: Այդ եզրահանգումը կօգնի հետագայում ուսումնասիրել մտածողության եւ տեսողական ընկալման սկզբունքները ոչ միայն կենդանիների, այլ նաեւ մարդկանց շրջանում:
Հարկ է նշել, որ ավելի վաղ ԱՄՆ-ից եւ Չինաստանից գիտնականներն արդեն անցկացրել էին գիտափորձեր կապիկներին մարդու գեն ներդնելու վերաբերյալ: Ընդ որում՝ պարզվել էր, որ փորձարկվող կենդանիներն ունեին զգալիորեն արագ արձագանք եւ ավելի լավ հիշողություն՝ ի տարբերություն վերահսկիչ խմբի իրենց ցեղակիցների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը