«Ընտրություններում պարտվելու դեպքում Պորոշենկոն կարող է հարցաքննության կանչվել». Ավակով
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրություններում պարտվելու դեպքում կարող է հարցաքննության կանչվել պաշտպանական ոլորտում յուրացումների գործի շրջանակում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հայտնում է unian.net-ը:
«Մենք ունենք բավականաչափ ինստիտուտներ, որոնք հիմքերի առկայության դեպքում կարող են գործընթաց սկսել նախկինում նախագահ եղած քաղաքացու դեմ: Սա նորմալ գործընթաց է»,- ասել է Ավակովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահական ժամկետի սպառումից հետո Պորոշենկոյի դեմ կարող է գործ հարուցվել պաշտպանական ոլորտում յուրացումների գործի վերաբերյալ ապացույցների առկայության դեպքում:
Պաշտոնյան հավելել է, որ ինքն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը կանոնավոր հարցաքննության են ներկայանում:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել պաշտպանական ոլորտում յուրացումների վերաբերյալ: Ըստ նյութերի՝ յուրացումներին առնչություն ունեն Պորոշենկոյի մերձավոր շրջապատից անձինք:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ապրիլի 21-ին կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ըստ սոցհարցումների՝ Զելենսկիի վարկանիշը շարունակում է բարձր մնալ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները