Իսրայելի օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում ներառվել է թռիչքը դեպի Լուսին
Իսրայելի գլխավոր օդանավակայանը վայրէջքների չվացուցակում ներառել է դեպի Լուսին իրականացված թռիչքը, որն այսօր երեկոյան մոտենում է ավարտին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Թել Ավիվի Դավիթ բեն Գուրիոնի անվան օդանավակայանի էլեկտրոնային չվատախտակի վրա Ստամբուլից և Մադրիդից ժամանող չվերթների հետ միասին նշվում է «Բերեշիթ» տիեզերանավի վայրէջքը Լուսնի վրա 22:00-ին (երևանյան՝ 23:00): Կից գրառմամբ հաղորդվում է, որ ժամը «վերջնական չէ»:
Լուսնային արշավի կազմակերպիչները նշում են, որ անօդաչու տիեզերական սարքի վայրէջքը, որն արդեն գտնվում է Երկրի արբանյակի ուղեծրի տարածքում, ակնկալվում է 22:25-ին: Հաջողության դեպքում Իսրայելը կդառնա դեպի Լուսին թռիչք իրականացրած 4-րդ երկիրը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը