ԵՄ-ն «Բրեքզիթ»-ի հարցով նոր վերջնաժամկետ է սահմանել, սակայն դա կչեղարկվի՝ Եվրախորհրդարանի ընտրություններից Մեծ Բրիտանիայի հրաժարվելու դեպքում
Եվրամիության՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ կառույցի անդամ 27 երկրների առաջնորդները Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի («Բրեքզիթ») նոր վերջնաժամկետ են սահմանել, գրում է Daily Mail-ը՝ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին հղումով:
Գործընթացի նոր վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
«Անդամ երկրների առաջնորդները նախնական որոշմամբ այդ ժամկետն են ընտրել, սակայն որոշումը պետք է համաձայնեցվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ»,- ասել է Տուսկը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի դրական պատասխանի դեպքում ԵՄ առաջնորդները հունիսին կայանալիք գագաթնաժողովին կվերանայեն այդ որոշումը:
Տուսկը նաև նշել է, որ նոր վերջնաժամկետը կապված է Եվրահանձնաժողովի կազմի փոփոխության հետ, որը տեղի կունենա այս տարվա աշնանը:
Ի դեպ, Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի կողմից Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրություններն անցկացնելուց հրաժարվելու դեպքում վերջնաժամկետի մասին ընդունված նոր որոշումը կդադարի գործել, և Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի հունիսի 1-ին դուրս գալ Եվրամիության կազմից:
Հիշեցնենք, որ «Բրեքզիթ»-ի հարցով նախկին վերջնաժամկետն ապրիլի 12-ն էր: Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ խնդրել էր գործընթացի ժամկետները հետաձգել առնվազն մինչև հունիսի 30-ը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները