Spiegel-ը Թերեզա Մեյի՝ Բեռլին և Փարիզ սպասվող այցերն անվանել է «մուրացկանություն»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրկին ճանապարհորդում է Եվրոպայով. այս շաբաթվա ընթացքում նա կայցելի Բեռլին, Փարիզ և Բրյուսել:
Գերմանական Spiegel պարբերականը Մեյի այցելություններն անվանել է «մուրացկանություն» և հավելել, որ ներքին ճգնաժամը թուլացնում է բրիտանացի վարչապետի դիրքերը եվրոպացի առաջնորդների առաջ՝ այն դեպքում, երբ նա օգնություն է ակնկալում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից:
Ինչպես գրում է պարբերականը, հերթական անգամ Թերեզա Մեյը փորձում է պայքարել «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) իր տարբերակի համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ The Guardian-ին հղումով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը սահմանել ընթացիկ տարվա հունիսի 30-ը, մերժում կստանա: ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, հակված է Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանել ևս մեկ տարով՝ մինչև 2020թ. մարտը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի է ունեցել 2016թ., սակայն երկիրն առ այսօր շարունակում է ԵՄ անդամ լինել: Ի սկզբանե Լոնդոնի անդամակցությունը պետք է դադարեցվեր 2019թ. մարտի 29-ին, սակայն պատգամավորները հրաժարվում են վավերացնել համաձայնագիրը՝ պնդելով, որ այն չի բխում Միացյալ Թագավորության շահերից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը