Հայերը Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն. ամերիկացի կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի շենքում նախօրեին կայացել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ելույթ ունենալով հանդիպմանը` ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփեյերը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է նամակ գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով ճանաչել ու դատապարտել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:
Հայկական արմատներով կոնգրեսականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի ամերիկյան իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այդ համատեքստում Սփեյերը կատակել է, որ եթե ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միանա հայ համայնքի պահանջին, դա կարող է արդյունք տալ:
«Այդ հարցում հայ համայնքը գաղտնի զենք ունի: Անհրաժեշտ է, որպեսզի Քիմ Քարդաշյանը Twitter-ի միջոցով կոչ անի Դոնալդ Թրամփին պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը»,- ժպտալով ասել է Սփեյերը:
Իր ելույթում կոնգրեսականը նաև նշել է, որ ԱՄՆ-ում վաղուց հասունացել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը և հայտարարել է, որ ինքը ոչ մի խոչընդոտ չի տեսնում, որպեսզի Կոնգրես մտցված փաստաթուղթը այս անգամ վերջնականապես ընդունվի:


















































«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է. բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)