«Եվս 5 երկիր կարող է մասնակցել Սիրիայի հարցով Աստանայի գործընթացին». Էրդողան
Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան ու Չինաստանը կարող են միանալ Սիրիայում իրավիճակի կարգավորման նպատակով Աստանայի գործընթացին: Այդ մասին, ինչպես գրում է «Սաբահ» թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հետագայում կարող են ձեռնարկվել քայլեր աստանյան գործընթացի է՛լ ավելի ամրապնդման համար: Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան ու անգամ Չինաստանը կարող են ներգրավվել այդ գործընթացում: Այդպիսով՝ որոշումնետը, որոնք այնտեղ կայացվել են, կարող են առավել ազդեցիկ դառնալ միջազգային ասպարեզում»,- ասել է Էրդողանը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին՝ օդանավում:
Նա հավելել է, որ մոտ ապագայում կարող է անցկացվել Սիրիայի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը:
«Ռուսաստանի հետ տարաձայնությունները, թե ով պետք է մասնակցի դրան, հաղթահարվել են»,- ասել է Էրդողանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը