Մոսկովյան սկանդալից հետո հայ մարզիկը կարող է որակազրկվել
Ռուսաստանի խառը մենամարտերի միության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ապրիլի 6-ին Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի և Ռուսաստանը ներկայացնող Ալի Բագաուտինովի մրցամարտին:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, MMA-ի ներկայացուցիչներն աջակցել են մրցավարների որոշմանը, ըստ որի հաղթանակն իրավացիորեն է շնորհվել Բագաուտովին, իսկ Ասատրյանի նկատմամբ հարկավոր է կիրառել պատժամիջոցներ:
«Ասատրյանը ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել, իր հոնորարից տուգանք վճարել, ինչպես նաև կորակազրկվի մինչև 6 ամիս ժամկետով»,- հայտարարել է MMA-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Fight Nights Global 92 մրցաշարի շրջանակում կայացած Բագաուտինով-Ասատրյան մենամարտում հաղթանակը շնորհվել էր Ռուսաստանի ներկայացուցիչին, որից հետո հայ բռնցքամարտիկն ուղիղ եթերում արտահայտել էր իր դժգոհությունը՝ վիրավորելով մրցավարներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով