Անկարան եւ Ռուսաստանը շարունակում են վիճել գազի գների շուրջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո տված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է հանդիպման արդյունքների մասին՝ հայտնում է РБК-ն։
ՌԴ նախագահի խոսքերով, Անկարան եւ Մոսկվան շարունակում են վիճել էներգակիրների գների ձեւավորման կարգի շուրջ։
Պուտինը պարզաբանել է, թե ռուսական կողմի գազի գները ձեւավորվում են շուկայական պայմաններով։ «Էներգակիրների գները ձեւավորվում են ոչ թե «Գազպրոմի» կամքով, այլ շուկայական եղանակով։ «Գազպրոմը» դրանք հրահանգով չի նշանակում։ Կա խնդիր՝ մեր թուրք ընկերները պնդում են ինչ-որ բանաձեւեր, կոմերցիոն նկատառումներով՝ «Գազպրոմն» այլ որոշումներ է առաջարկում, սակայն դրանք, միեւնույն է, կգտնվեն, այդ որոշումները, մենք դրանք կփնտրենք»,- ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ համագործակցությունը կշարունակվի, քանի որ Ռուսաստանը «թուրքական շուկան բարձր է գնահատում»։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Թուրքիային ռուսական գազի մատակարարման մեջ կարեւոր գործոնը ոչ միայն գինն է, այլեւ գործընկերության կայունությունը։ «Թուրքիան գազի ոլորտում շատ մատակարարներ ունի, սակայն ոչ բոլորն են կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, իսկ Ռուսաստանը կատարում է։ Ե՛վ ծավալների, ե՛ւ գների առումով, ե՛ւ գործում է երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա։ Չնայելով որեւէ գնային ցուցանիշների՝ բազային պայմաններ է ստեղծում թուրքական տնտեսության զարգացման համար»,- ասել է Պուտինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը